15 մայիսի 2009 - 00:55 AMT
Դադարեցվել է Հայէկոնոմբանկի 12 մասնաճյուղերի գործունեությունը
Կենտրոնական բանկի նախագահի որոշման համաձայն գրանցվել է Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի «Արարատյան», «Զվարթնոց», «Նորագավիթ», «Շիրակ», «Բավրա», «Ագարակ», «Բագրատաշեն», «Այրում», «Սիսիան», «Գուգարք», «Գոգավան», «Խորենացի» սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության համաձայն, մասնաճյուղերի գործունեությունը դադարեցվել է Հայէկոնոմբանկի դիմումի համաձայն: