Լավրով․ Եթե Երևանն ուզում է ուղիղ պայմանավորվել Բաքվի հետ, ապա՝ ի սեր Աստծո 2 սեպտեմբերի 2024 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե ՀՀ իշխանությունները ցանկանում են Բաքվի հետ ուղիղ պայմանավորվել, առանց ՌԴ մասնակցության, ապա՝ «ի սեր Աստծո»։ «Նույն կերպ մենք հիմա մտահոգված ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ պայմանավորվածությունները նույնպես առկախված են։ Ահա, ես հիշատակեցի տրանսպորտային հաղորդակցության վերագործարկումը, հիշատակեցի նաև եռակողմ հանձնաժողովի մասին, որը զբաղվում էր այդ հարցով և որն այժմ արդեն գրեթե չի հավաքվում։ Երևանը համարում է, որ դա պետք է արվի ուղղակիորեն Ադրբեջանի հետ, եթե նրանց մոտ ստացվի, ապա՝ ի սեր Աստծո», –ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Լավրովը նշել է, որ պետական սահմանի սահմանազատման հարցում ՌԴ–ն պետք է խորհրդատվություն տրամադրեր այդ գործընթացի մասնակիցներին, սակայն դա տեղի չի ունենում։ «Ոչ, չեն ուզում, և միաժամանակ անընդհատ ձգտում են ներգրավել Արևմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին, նրանց հովանու տակ ցանկացած գործընթաց տանելու համար։ Դա իրենց ընտրությունն է, բայց պայմանավորվել պետք է նախ և առաջ ադրբեջանցի հարևանների հետ։ Այլ ճանապարհ չկա», - ասել է Լավրովը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդյունավետ էր անվանել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունները։ Իր հրավիրած ասուլիսում նա ասել էր, որ քանի դեռ երկկողմ ձևաչափով կարողանում ենք առաջ ընթանալ, ճիշտն այդ ձևաչափն է։ Ուշագրավ «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ Ամենաընթերցվողը բաժնում | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը |