ԱԳՆ. Ռուսաստանը դեմ չէ Nabucco գազամուղի անցկացմանը

PanARMENIAN.Net - Մոսկվան հաստատում է, որ դեմ չէ Nabucco գազամուղի անցկացմանը, որով նախատեսվում է բնական գազ առաքել Կասպից ավազանից Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը, հաղորդել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի ներկայացուցիչը:



«Կրկին հաստատում ենք, որ ոչինչ չունենք Nabucco նախագծի դեմ»,-նշել է զրուցակիցը:--Հատկապես, եթե նախագիծը շահավետ է եւ ընդունելի մասնակիցների համար»: Ըստ դիվանագետի, «կարեւոր է միայն, որ նախագիծն իրականանալի լինի տնտեսական եւ ֆինանսական տեսակետներից»:



Ինչ վերաբերում է տարբեր երկրների մասնակցությանը միջազգային էներգետիկ նախագծերին, նշել է նա, ապա «դա նրանց ինքնիշխան իրավունքն է»: Նա նշել է, որ այն աջակցությունը, որը «Ադրբեջանը ցուցաբերեց Պրահայում Nabucco նախագծին տեղավորվում է Բաքվի էներգետիկ քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է ածխաջրածինների արտահանման երթուղիների դիվերսիֆիկացմանը»: Այս գործընթացի շրջանակներում մշակվում են նաեւ կարեւոր էներգետիկ նախագծեր Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ



7,3 մլրդ դոլար գնահատվող Nabucco գազամուղով նախատեսվում է առաքել տարեկան 20-30 մլրդ խորանարդ մետր բնական գազ Կենտրոնական Ասիայից ու Ադրբեջանից Թուրքիա-Բուլղարիա-Ռումինիա-Հոնգարիա-Ավստրիա երթուղով` շրջանցելով Ռուսաստանը: Ենթադրվում էր, որ գազամուղի շինարարությունը կավարտվի 2013թ., իսկ գազի առաքումները կսկսվնե 2014-ին:



Որպես գազի պոտենցիալ առաքիչներ անվանում են Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենստանը եւ վերջերս Իրաքը: Դեպի Եվրոպա

Իրաքի գազի առաքման գաղափարին հավանություն է տալիս ԱՄՆ-ն:



Ռուսաստանում հոռետեսորեն են վերաբերվում առաջիկա տարիներին Nabucco նախագծի իրականացմանը, առաջին հերթին այն պատճառով, որ գազամուղը գազով ապահովելու հեռանկարները դեռեւս պարզ չեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---