Ղարաբաղյան հակամարտության հարցում պետք է մշակել խաղաղության պարտադրման մեխանիզմներ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության ապահովման ուրիշ միջոցներ չկան, բացի խաղաղության պարտադրման մեխանիզմների մշակման քաղաքական եւ դիվանագիտական միջոցներից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Այսօր ակնհայտ է, որ հակամարտող կողմերի միջեւ ուժերի հավասարություն կա: Կողմերից ոչ մեկի մոտ ռազմական գործողությունների վերականգնման հարցում ոչ մի առավելություն չկա»,- նշել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով, եթե ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվեն խաղաղապահ գործողության մասին, ապա կիրագործվի խաղաղության պաշտպանության գործողություն:



«ՄԱԿ-ի մեխանիզմներով, խաղաղության պարտադումը եւ խաղաղության պաշտպանումը լրիվ տարբեր մանդատներ են: Բայց ԵԱՀԿ-ն այդպիսի փորձ չունի: Այստեղ կարելի է որոշ փորձարկումներ անել: Մինչեւ կորոշվի պետությունը` մասնակցելու համար խաղաղության պաշտպանությանը, այդ պետությունները պետք է պարտավորվեն մասնակցել երկրորդ գործողությանը` խաղաղության պարտադրմանը»,- հայտարարել է Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, երկրորդ գործողությունը` խաղաղության պարտադրումը, զսպող գործոն կդառնա արկածախնդիրների համար, որոնք կցանկանան վերականգնել ռազմական գործողությունները հակամարտության գոտուց խաղաղապահ ուժերի հեռանալուց հետո: «Ինձ թվում է, որ պետք է համադրել խաղաղապահ գործողությունը երկրորդ գործողության անցկացման հնարավոր հեռանկարի` խաղաղության պարտադրման հետ»,- ընդգծել է դիվանագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---