ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին 7 սեպտեմբերի 2024 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը: Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» (Yerevan Dialogue) միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ից 11-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը։համաժողովին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր: Հրավիրյալների թվում են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը, Լյուքսեմբուրգի փոխվարչապետը, Լիտվայի նախկին նախագահը, Թունիսի նախկին վարչապետը, Իրանի արտաքին գործերի փոխնախարարը, Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախկին նախարարը։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |