Տոկաևը պատրաստակամ է հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Բաքվի և Երևանի բանակցությունների համար

Տոկաևը պատրաստակամ է հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Բաքվի և Երևանի բանակցությունների համար

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը հետագայում ևս տրամադրել Ալմաթիի հարթակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։

Ալիևն իր հերթին ասել է, որ Բաքուն մտադիր է շարունակել ջանքեր գործադրել Աստանայի հետ երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրով համագործակցության հետագա ամրապնդման համար, հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Տոկաևը նաև շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին քոչվորների համաշխարհային V խաղերին մարզական պատվիրակություն ուղարկելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն Ալմաթիում բանակցել են 2024 թվականի մայիսի 10-ին։ Բանակցությունների առաջարկով հանդես էր եկել ղազախական կողմը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---