Շառլ Ազնավուրի հարազատները կնշեն նրա ծննդյան օրը Հայաստանում եւ Ղարաբաղում

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի եւ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ, մայիսի 17-22 Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կկազմակերպվեն «Քեզ համար, Հայաստան» համերգներ, նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 85-ամյակին: Համերգին կմասնակցեն Սեդա Ազնավուրյանը եւ Լիզ Սարյանը, ինչպես նաեւ հայ-ֆրանսիակն նվագախումբը Ֆրեդերիկ Մանուկյանի ղեկավարությամբ:



Համերգը, որը տեղի կունենա մայիսի 20-ին Երեւանում, բարեգործական է, եկամուտը կփոխանցվի «Օգնեմ»` լեյկեմիայով տառապող երեխաների օգնության հիմնադրամին: Համերգը կանցնի Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ:



Մամլո ասուլիսում Շառլ Ազնավուրի դուստրը Սեդա Ազնավուրյանն ասաց, որ վերջին համերգը տեղի կունենա մայիսի 22-ին, իր հոր ծննդյան օրը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Սեդա Ազնավուրյանը եւ Լիզ Սարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը:



«Իմ նախորդ այցից հետո Հայաստանը շատ է փոխվել: Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ,-ասել է Աիդա Ազնավուրյանը,-սա իմ երկրորդ այցն է Հայաստան, վերջին անգամ ես այստեղ եմ եղել 1963թ. »,-ասել է նա:



«Յուրաքանչյուր այց Հայաստան չափազանց կարեւոր է ինձ համար: Ես այստեղ էի անցյալ տարի, երբ իմ որդին ամուսնացավ տեղացի հայի հետ, ինչի համար ես շատ ուրախ եմ»,-հավելել է Սեդա Ազնավուրյանը:



Եվ Սեդա Ազնավուրյանը եւ Լիզ Սարյանը մանկուց հայերեն են խոսում եւ երգում: Նրանք անակնկալ են պատրաստել հայ հանդիսատեսի համար եւ կկատարեն Սայաթ-Նովայի երգերից մեկը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---