Հարցում. Հայ հասարակությունը ավելի շուտ բացասական է վերաբերվում խորհրդարանի գործունեությանը15 մայիսի 2009 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Հասարակական կարծիքը, որպես իշխանությունների համար ուղեցույց» ծրագրի շրջանակներում Երեւան քաղաքում պարբերաբար անցկացնելու է հասարակական կարծիքի հեռախոսային հարցում-ուսումնասիրություններ պարզելու համար բնակչության գնահատականը իշխանության տարբեր թեւերի գործունեության եւ վարվող քաղաքականության վերաբերյալ:Երեւան քաղաքում հասարակական կարծիքի առաջին հեռախոսային հարցում-ուսումնասիրությունը վերաբերում էր ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմնի` Ազգային Ժողովի գործունեությանը: Հետազոտության տեղեկատվության աղբյուր են հանդիսանում Երեւան քաղաքի 18 եւ բարձր տարիքի բնակչությունը, որոնք ունեն ընտրելու իրավունք: Հեռախոսային հարցում-ուսումնասիրությունը անց է կացվել Երեւան քաղաքում ապրիլի 27-ից մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1306 քաղաքացի, ինչը թույլ է տալիս ապահովել հետազոտության տվյալների 3 % ճշտգրտությունը: Արդյունքների համաձայն, հարցվածների 28.30% ՀՀ ԱԺ գործունեությունը դրական են գնահատել, 31.05% - բացասական, 40.65% դժվարացել են պատասխանել: Հարցման արդյունքներով հայտնի են դարձել հասարակության շրջանում ՀՀ ԱԺ ազդեցիկ պատգամավորներից առավել ժողովրդականների անունները` խոսնակ Հովիկ Աբրահամյանը (31.22%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը (15.82%), Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանը (14.34%), պետա-իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը (12.47%) եւ Վահան Հովհաննիսյանը (8.58%): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |