Բաղդասարյան․ Վարչապետի մասնակցությունը Մայր տաճարի վերաբացմանը և մյուռոնօրհնեքին քննարկվում է![]() 16 սեպտեմբերի 2024 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են ներկա գտնվելու մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաբացման արարողություններին։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Նրա փոխանցմամբ` երկրի ղեկավարի մասնակցության հարցն այժմ քննարկման փուլում է: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրեն հրավիրել են Մայր տաճարի վերաօծման ու մյուռոնօրհնության արարողություններին, սակայն ինքն այդ օրերին լինելու է Կանադայում։ Ալեն Սիմոնյանը նաև հավելել էր՝ եթե լիներ Հայաստանում՝ անպայման կգնար արարողություններին։ Մյուռոնօրհնության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, իսկ Մայր Տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերի 29-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |