ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել16 սեպտեմբերի 2024 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 16-ի ֆեյսբուքյան գրառմանը, ասել է, որ ՀՀ–ն շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար, հայտնում է Արմենպրեսը։ «Վարչապետն անդրադարձել է այն հայեցակարգին, որը մեր քաղաքական թիմը վերջին շրջանում առաջ է տանում։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ Հայաստանի նախորդիվ բոլոր իշխանությունների օրոք, նաև արտաքին մեր գործընկերների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ, հենման կետ այլ պետությունների շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե այս պատմության մեջ որտե՞ղ են մնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը՝ մնա որպես ռեսո՞ւրս այլ երկրների շահերը սպասարկելու համար իր աղքատության, ունեզրկումների, կոռուպցիայի հաշվին, թե՞ վերջապես պետք է դուրս գա այս շրջապտույտից և ապահովի միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների ներսում մեր քաղաքացիների կյանքը։ Վարչապետի ներողությունը երկրի ղեկավարի անունից ներողություն է նախորդ բոլոր ղեկավարների անունից՝ ուղղված իր ժողովրդին, ինչը ես նորմալ եմ գնահատում»,-ընդգծել է Արթուր Հովհաննիսյանը։ Իշխող խմբակցության քարտուղարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար։ «Եթե քաղաքացին պետությունից վնաս է կրել, ապա ցանկացած ղեկավար պետք է քաղաքացու առջև այդ պատասխանատվությունը կրի։ Մենք՝ որպես քաղաքական թիմ, վերցրել ենք այդ պատասխանատվությունը և ներողություն ենք խնդրում, նաև տանում ենք մեզ վրա այն բեռը, որը մեզանից առաջ բոլոր իշխանությունները թողել են մեր քաղաքացիների վրա։ Սրա մասին է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներողությունը»,-եզրափակել է Հովհաննիսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայ ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ իրական Հայաստանի, սակայն տարբեր ժամանակներում երկիրը կառավարողները, այդ թվում՝ նաև ինքը, ժողովրդին չեն լսել, պարտադրել են ապրել «պատմական ցիկլի» մեջ։ Նա հավելել է, որ դրա համար պետք է ներողություն խնդրեն ժողովրդից և որ ինքը խնդրում է իր բաժին ներողությունը: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է այն կոնգրեսական թեկնածուների ցանկը, ում սատարում է ընտրություններում Ցանկում 84 թեկնածու է Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը Տեղի է ունեցել WCIT2024/DigiTec-ին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը Ռեյ Բրաունը Երևանում համերգ կտա Նա նշանավոր երաժիշտ և լեգենդար Ռեյ Բրաունի և Էլլա Ֆիցջերալդի որդին է Մինչև 1500 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team-ի խումբը` DigiTec-ում է Ընկերությունը նաև ներկայացնում է զվարճանքային Cosmo Box-ը |