Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են16 սեպտեմբերի 2024 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան են բերվել Ք․Ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը: Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցահանդեսը: Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության նպատակով՝ 6 ամսով: Թանգարանի մուտքի մոտ բացառիկ ցուցանմուշի տեղափոխման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանի պատմության թանգարան ցուցանմուշը տեղափոխվել է հանդիսավորությամբ և անվտանգության բոլոր կանոնների խիստ պահպանմամբ: Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է բացառիկ ցուցանմուշի տեղափոխման ամբողջ ընթացքը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ օրը խորհրդանշական է, քանի որ Հայաստանի պատմության թանգարանում հնարավորություն է ստեղծվում բացելու միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ: «Մինչ այս տարբեր հեղինակավոր թանգարանների հետ եղել են բազմաթիվ ցուցադրություններ, և սովորաբար ցուցադրվել են հայաստանյան թանգարանների նմուշներն այդ թանգարաններում: Այսօր բացառիկ հնարավորություն է նաև այն իմաստով, որ Հայաստանն է փոխառնում հեղինակավոր թանգարանների ցուցանմուշները և դրանք հասանելի դարձնում մեր հանրությանը: Պետությունն ամեն կերպ խրախուսում է թանգարանների նմանօրինակ համագործակցությունը: Պետք է հիշեցնեմ, որ այս տարի ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը, որը նոր հնարավորություններ է ընձեռում նաև թանգարանային ոլորտի համագործակցության համար: Այս տարի նաև 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնվել է թանգարանների հավաքածուների համալրման բյուջեն, որով մեր թանգարանները հնարավորություն են ստացել իրենց հավաքածուները համալրել նոր և արժեքավոր ցուցանմուշներով»: Խոսելով սպասելիքներից՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ակնկալում է ցուցադրությանը տեսնել մեծ հերթեր՝ տեղեկացնելով, որ սա մեկ ցուցանմուշի ցուցադրություն չէ: «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի մասունքների՝ գլխի և ձեռքի հետ, պատմական հանդիպման ձևաչափով ցուցադրվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանում պահվող մայրության թեմային վերաբերող արժեքավոր ցուցանմուշները՝ սկսած նոր քարի դարի ժամանակներից մինչև քրիստոնեական շրջանին վերաբերող նմուշներ: Ցուցադրության շրջանակում լինելու են տարբեր միջոցառումներ, քննարկումներ, և այն լինելու է մշակութային կյանքի մեծ իրադարձություններից մեկը: Ուշագրավ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |