Պեսկով․ Կտրականապես համաձայն չենք Փաշինյանի հետ՝ ՀՀ համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա18 սեպտեմբերի 2024 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կրեմլի անհամաձայնությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ Կրմելը կտրականապես մերժում է այդ հայտարարությունը և իր դիրքորոշումը կհասցնի Երևանին։ Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, գրում է Interfax-ը։ «Կտրականապես համաձայն չենք Փաշինյանի հետ՝ Հայաստանի ինքնիշխանության համար ՀԱՊԿ–ից չի կարող ոչ մի վտանգ բխել և չի բխում։ Հակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը։ Այդ դիրքորոշումը համբերատար կհասցնենք ՀՀ ղեկավարությանը»,–ասել է Պեսկովը։ Նա շեշտել է, որ Հայաստանը ՌԴ–ի մերձավոր գործընկերն է և շփումները նրա հետ կշարունակվեն։ Նա նաև հավելել է, որ Հայաստանն ինքն է ընտրում իր զարգացման ռազմավարական և մարտավարական ուղիները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։ Photo. Reuters Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |