«Նաիրիտ գործարանում» տեղի ունեցած պայթյունը չի անդրադառնա շրջակա միջավայրի վրա15 մայիսի 2009 - 22:33 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ գործարանում» պայթյունի տարածքի նախնական հետազոտման արդյունքում շրջակա միջավայրի իրական աղտոտում չի հայտնաբերվել, լրագրողներին է հայտարարել բնապահպանության նախարարության Պետական բնապահպանական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը: Նրա խոսքերով, անհապաղ պատահարի վայր են ժամանել համապատասխան մասնագետներ, իսկ նրանցից մեկը նույնիսկ մասնակցել է փրկարարական աշխատանքներին: «Հետազոտական աշխատանքների վերջնական արդյունքներն այն մասին, թե ինչպես է ազդել պայթյունը ջրային ռեսուրսների ու շրջակա միջավայրի վրա, կհրապարակվեն առաջիկայում նախարարության պաշտոնական կայքում»,-ասել է նա: Այդ առնչությամբ նա հավելել է, որ լուրջ վնաս շրջակա միջավայրին այդ նյութերի այրման արդյունքում չէր կարող հասցվել: «Որպես կանոն, օրգանական նյութերը հրդեհի ժամանակ այրվում են, կան փոքր արտանետումներ, սակայն դա չի հանգեցնում շրջակա միջավայրի իրական աղտոտման»,-ասել է նա: Քամալյանը հաղորդել է նաեւ, որ հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտի աղտոտում նորմայից բարձր չի գրանցվել: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ |