Շախմատի ՀՀ տղամարդկանց հավաքականը հաղթել է Գերմանիայի թիմին![]() 21 սեպտեմբերի 2024 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։ Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի խաղերն ավարտվեել են ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել իր հանդիպումը Ուկրաինայի հավաքականի հետ: Հաղթանակ է տարել Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է: Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 խաղափուլ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |