ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահը հանդես կգա Լոնդոնում կայանալիք ՎԶԵԲ-ի տարեկան ժողովում

PanARMENIAN.Net - ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Ա. Օսիպյանը ելույթ է ունենալու Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի տարեկան ժողովում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, մայիսի 15-ին Լոնդոնում բացվելու է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի 18-րդ տարեկան ժողովը եւ Բիզնես Ֆորումը, որին մասնակցում են պաշտոնական պատվիրակություններ, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար շրջանակներ ավելի քան 60 երկրներից: Մայիսի 16-ին համաժողովում զեկուցումով հանդես է գալու նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ.Միտված դեպի հասարակությունը» վերնագրված ելույթում Աշոտ Օսիպյանն անդրադառնալու է նախ Հայաստանի բանկային համակարգի անցած ճանապարհին, նրա առջեւ ծառացած մարտահրավերներին, այնուհետեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վերջի երեք տարիների գործունեությանը, ձեռք բերված հաջողություններին, առաջիկա ծրագրերին, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ արդյունավետ համագործակցությանը:



ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն «Հայկապ» բանկի իրավահաջորդն է, եւ հիմնավել է 1991թ. 02.09-ին: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետերերից է նաեւ ՎԶԵԲ-ը, որին պատկանում է բաժնետոմսերի փաթեթի 25 տոկոսը: Բաժնետոմսերի 74,1 տոկոսի սեփականատերը Հայաստանի ներկայացուցիչ է` խոշոր ձեռներեց:



Համաժողովը եւ Բիզնես Ֆորումը քննարկելու է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի երկրներում, ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությունը եւ մի շարք այլ կարեւորագույն խնդիրներ: ՎԶԵԲ-ի բաժնետերերը գնահատելու են նաեւ ճգնաժամի ազդեցությունը ռեգիոնում եւ ՎԶԵԲ-ի արդյունավետ դերակատարությունը ինչպես վերականգնողական, այնպես էլ հետագա երկարաժամկետ համագործակցության շրջանակներում: Համաժողովին ներկա միջազգային հեղինակավոր քաղաքագետներ եւ տնտեսագետներ քննարկելու են նաեւ համաշխարհային ֆինանսական ճարտարապետությանն առընչվող մի շարք կարեւորագույն հարցեր:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---