Զուրաբյան․ ՀՀ–ն դարձավ պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի ԳՎ–ում չզբաղվեց սեփական շահերի պաշտպանությամբ![]() 24 սեպտեմբերի 2024 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի «Ապագայի գագաթնաժողովում» վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշել է, որ Հայաստանը դարձավ պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովում «վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ և սեփական շահերի պաշտպանությամբ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Միջազգային հանրությունը թեթևացած շունչ քաշեց սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամլեայի նիստին հնչած Նիկոլ Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա´»: Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ, դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ և սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց ամբողջ աշխարհի համար օրինակելի փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի: Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը. -«Ապագա կա» ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ աշխարհի համար: -Ապագայի բանալին` հենվել «պոզիտիվ նարատիվների» վրա: -Անցյալը արդեն եղել պրծել է, ներկայում շատ բան փոխել հնարավոր չէ, պետք է կենտրոնանալ ապագայի ձևավորման վրա: -Ինչ լինում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքերի մեջ: -Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, և Խոսքը Աստված էր: -Հետևաբար, պետք է սկսել լավ խոսքերից, որպես թեորեմ առաջ քաշել «Ապագա կա´» կարգախոսը և ապացուցել այն»,–ասվում է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի վարչապետն իր ելույթում կարևորել է պոզիտիվ խոսույթներ ձևավորելը և ասել, որ պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Ընթերցեք նաև․ Փաշինյանը՝ ՄԱԿ–ում․ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |