Սոչիում համաձայնագիր է ստորագրվել «Հարավային հոսանքի» կառուցման վերաբերյալ15 մայիսի 2009 - 23:53 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Սոչիում ռուսական «Գազպրոմը» համաձայնագիր է կնքել Բուլղարիայի, Հունաստանի ու Սերբիայի միջեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման մասին` այդ երկրների տարածքով «Հարավային Հոսանք» գազամուղի անցկացման կազմակերպման նպատակով:Ինչպես հաղորդել են «Գազպրոմի» ներկայացուցիչները, կնքված փաստաթղթերը «հաստատում են կողմերի փոխգործակցության սկզբունքները նախագծի նախաներդրումային փուլում եւ որոշում են համատեղ ձեռնարկությունների ստեղծման պայմանները, կարգը եւ գործունեության մեխանիզմները»: Հունաստանի ու Բուլղարիայի հետ համատեղ ձեռնարկություններ են ստեղծվում պարիտետային հիքմի վրա, իսկ «Գազպրոմի» մասնաբաժինը Սերբիայի հետ համատեղ ձեռնարկությունում կկազմի 51 տոկոս, իսկ «Սերբիագազինը»` 49 տոկոս: Այսօր նաեւ տեղի է ունեցել «Հարավային հոսանքի» կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի երկրորդ լրացման ստորագրման արարողությունը «Գազպրոմի» եւ իտալական «ԷՆԻ» ընկերության միջեւ: Փաստաթուղթը կկնքվի ՌԴ եւ Իտալիայի վարչապետեր Վլադիմիր Պուտինի եւ Սիլվիո Բերլուսկոնիի ներկայությամբ: «Լրացումը նախատեսում է բարձրացնել «Հարավային հոսանք» գազամուղի ծովային հատվածի արտադրողականությունը մինչեւ 63 մլրդ խորանարդ մետր տարեկան, ինչպես նաեւ կանոնակարգում է գազի մարկետինգի հարցերը նախագծի շրջանակներում»,-ասել են «Գազպրոմում», հաղորդում է Gazet.a.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |