Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական ոլորտում գործակցության հուշագիր են ստորագրել![]() 26 սեպտեմբերի 2024 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։ Իսրայելյան AS Holdings–ն ու նրա դուստր ձեռնարկություն Ari Arms–ը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ–ի չափանիշներով թեթև զենքի մշակման և արտադրության ոլորտում, հուշագիր է ստորագրել ռազմավարական փոխըմբռնման մասին «Ազերսիլահի» հետ, որը ենթակա է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է APA-ն։ «Այս անփոխարինելի գործընկերությունը մերձեցնում է երկրներին, նպաստում է համատեղ զարգացմանն ու անկախության և ազգային անվտանգության ամրապնդման ջանքերին։ Ստորագրման արարողությանը մասնակցել են տարբեր պաշտոնյաներ, նախարարությունների ներկայացուցիչներ»,–նշել է դեսպանը։ Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի և թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև նոր համաձայնագրեր են ստորագրվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |