Բլինքենի կոչը ՀՀ–ին և Ադրբեջանին՝ շարունակել ջանալ՝ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ավարտին հասցնելու![]() 27 սեպտեմբերի 2024 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպամնը կոչ է արել ՀՀ–ին և Ադրբեջանին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Պետքարտուղարը ողջունել է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ գրանցված առաջընթացը։ Նա նաև նշել է, որ խաղաղության պայմանագիրը կայունություն և բարգավաճում կբերի տարածաշրջանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |