«Արարատբանկում» հաշիվներ են բացվել «Նաիրիտի» վթարից զոհվածների ընտանիքներին աջակցելու նպատակով

PanARMENIAN.Net - Ընդառաջ գնալով «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ կոլեկտիվի անդամների առաջարկությանն ու ցանկությանը` ընկերության ղեկավարությունն ու արհեստակցական միությունը ստեղծել են հոգաբարձուների խորհուրդ` ս/թ մայիսի 14-ին Նաիրիտում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհված 4 աշխատակիցների ընտանիքներին աջակցելու համար հանգանակություն կազմակերպելու նպատակով: Այդ մասին հաղորդում է գործարանի մամլո ծառայությունը:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր «Արարատ» բանկում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ արհմիության կողմից բացվել է երկու հաշվեհամար` դրամային հաշվեհամարն է 1510001664630100 (AMD ), դոլարային հաշվեհամարն է 1510001664630101 (USD):

Անհատները եւ կազմակերպությունները կարող են փոխանցել ցանկացած չափի գումար` հայկական դրամ կամ ամերիկյան դոլար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---