Հայ ժողովուրդը լավ գիտի խաղաղության արժեքը

PanARMENIAN.Net - Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ անիրական երազանք թվացող միասնական Եվրոպայի ստեղծումն այսօր դարձել է անշրջելի իրականություն: Դրանում մեծ է եվրոպական ժողովուրդների ավանդը, նրա քաղաքական առաջնորդների դերը:Այսօր Հայաստանը եւս իր մասնակցությունն է բերում միասնական, անվտանգ եւ զարգացող Եվրոպայի կերտման գործընթացին, փորձում կառուցել իր ապագան խաղաղ եւ ներդաշնակ միջավայրում, ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 15-ին «Եվրոպայի օրվան»նվիրված ընդունելության ժամանակ:



«Այսօր Հայաստանը անդամակցում է մայրցամաքի առանցքային կառույցներին` Եվրոպայի խորհրդին ու Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը, իր ներդրումը բերելով դրանց աշխատանքներին եւ համաեվրոպական օրակարգի ձեւավորմանը` անվտանգության եւ ժողովրդավարության ամրապնդման հարցերում:

Զգալի առաջընթաց են ապրել մեր կապերը Եվրոպական միության հետ: Ընթացիկ տարի լրանում է Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու տասնամյակը: Այս տարեդարձին մենք մոտենում ենք նոր ձեւաչափերում մասնակցությամբ, ընդլայնված երկկողմ օրակարգով: Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ են բացվում վերջերս Պրահայում կայացած Արեւելյան գործընկերության պաշտոնական մեկնարկից հետո: Հայաստանն առաջիններից մեկը ողջունեց ԵՄ տարածաշրջանային այս նախաձեռնությունը եւ որպես գործընկեր երկիր իր ամենագործուն մասնակցությունն է ունենում Արեւելյան գործընկերության կայացման աշխատանքներում:

Եվրոպական միության եւ Հայաստանի ղեկավարության միջեւ ամենաբարձր քաղաքական մակարդակի շփումներին զուգահեռ` ամրապնդվում են նաեւ մեր տնտեսական համագործակցությունն ու առեւտրային կապերը: Այսօր Հայաստանի արտահանման զգալի մասը բաժին է ընկնում եվրոպական մրցունակ շուկային, իսկ ապրանքաշրջանառության ծավալները կայուն զարգացման միտում ունեն: Այս ամենը վկայում է, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը կարող է հաջողված լինել:

Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության արժեքը: Բնականաբար, այդ խաղաղությունը պահպանելու հանձնառությունը եւս շատ ամուր է ու հստակ: Այդ գիտակցությամբ է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ մեր արտաքին քաղաքականություն ջանում է կարգավորել առկա հիմնախնդիրները: Դա հնարավոր է անել տարածաշրջանում փոխադարձ վստահության եւ հարգանքի միջոցով, այն նույն եղանակով, ինչը հնարավոր դարձրեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը եւ մայրցամաքի հետագա ներդաշնակ զարգացումը:արհի հետ հարաբերություններում, չեն կարող աննկատ անցնել: Այդ առաջընթացի ընթացքում մեզ համար մեծապես կարեւոր է եղել Եվրոպայի աջակցությունը»,-ասել է նախարարը:

Վերջում ԱԳ նախարարը հավելել է, որ աշխարհում շատ չեն այն տոները, որոնք նշվում են տարբեր ազգերի եւ պետությունների կողմից միասնաբար: Եվրոպայի օրն, այս առումով, այն եզակի տոներից է, որը միասնաբար նշում են մի քանի տասնյակ ժողովուրդներ եւ որը խորհրդանշում է նրանց խաղաղ, անվտանգ, ազատ եւ բարեկեցիկ ապրելու, համատեղ արժեքների վրա կառուցված ապագա կերտելու երազանքը, կամքը եւ վճռականությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---