13 հունիսի 2002 - 22:56 AMT
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱԶՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
«Մինսկի խմբի համանախագահների ներկայիս եռյակը լավագույն տարբերակն է հակամարտության կարգավորման համար»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով Ֆրանսիայի դերը Մինսկի խմբում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում բազմիցս անգամ կոչեր են հնչել Ֆրանսիայի խաղաղարար առաքելությունից հրաժարվելու վերաբերյալ, քանի որ նա, իբր, չի կարող անաչառ միջնորդ համարվել այդ երկրում ազդեցիկ հայկական համայնքի առկայության պատճառով: Մամեդովը իր անհամաձայնությունն է հայտնել այն տեսակետի հետ, թե Մոսկվան եւ Վաշինգտոնը Մինսկի խմբում առավել ծանրակշիռ դիրք են զբաղեցնում, քան Փարիզը: Ալիեւի վարչակազմի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի կողմից իրականացված Մինսկի խմբում իր ներկայացուցչի փոխարինումը, դրական ազդեցություն կգործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: