ՀՀ–ն առաջին անգամ մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին![]() 1 հոկտեմբերի 2024 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ Հայաստանն առաջին անգամ արտաքին գործերի նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վարշավայի անվտանգության և սեպտեմբերին Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումների միջև հնարավոր համագործակցության շուրջ։ Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ մասնավորապես Լեհաստանի գործընկերների հետ համագործակցության հարցերի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |