NYT․ Իրանը հարյուրավոր հրթիռներ է պատրաստել՝ Իսրայելի կամ ԱՄՆ-ի հարվածի դեպքում օգտագործելու համար![]() 2 հոկտեմբերի 2024 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Իրանը հարյուրավոր հրթիռներ է պատրաստել, որոնք կարող է օգտագործել, եթե Իսրայելը կամ ԱՄՆ-ն պատասխան հարված հասցնեն։ Այդ մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։ «Իրանցի զինվորականները հարյուրավոր հրթիռներ են պատրաստել արևմտյան սահմաններից արձակելու համար, եթե Իսրայելը կամ նրա հիմնական դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, պատասխան հարված հասցնեն»,- աղբյուրների խոսքերն է մեջբերել ամերիկյան պարբերականը, հայտնում է Factor.am-ը։ Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել հրեական պետության ուղղությամբ, որոնցից շատերը որսացել են։ Այդուհանդերձ, սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են հրթիռներն ընկնում երկրի տարբեր հատվածներում։ Իսրայելի տարածքի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ըստ իսրայելական կողմի՝ անօրինական ներգաղթյալ Գազայի հատվածից։ Շտապօգնության ծառայությունը հայտնել է մի քանի անձանց բեկորային վնասվածքներ ստանալու մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել։ Իրանի ղեկավարությունն այդ հարձակումը վրեժ է համարում «Համասի» և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» առաջնորդների սպանության համար: Իսրայելական կողմը հայտարարել է, որ Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել։ ![]() ![]() Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |