Աֆեյանը ՀՀ կառավարության անդամների հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի հարցը 2 հոկտեմբերի 2024 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը հանդիպել է ՀՀ կառավարության անդամների հետ, քննարկել Ադրբեջանում բանտարկված հայերի հարցը։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։ «Այո, հանդիպել եմ», - ասել է Աֆեյանը՝ հանդիպումից մանրամասներ չփոխանցելով, նաև չհստակեցնելով, թե ովքեր են եղել հանդիպմանը և հստակ ինչ են քննարկել, գրում է «Ազատությունը»։ «Ինչ է հույսս և տպավորությունս՝ որ այս նյութը մնալու է իրենց էլ օրակարգում: Վերջիվերջո ես կարծում եմ, որ խաղաղությունը, որը հիմնված է արդարության վրա, միակ խաղաղությունն է, և Հայաստանի կառավարության ուզածը դա է: Ես չեմ [համարում], որ Հայաստանի կառավարությունն ուզում է անհիմն և շատ կարճ ժամանակով խաղաղություն: Ուրեմն, դեռ այդքանը միայն կարող եմ ասել», - հայտարարել է Աֆեյանը: Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում, ըստ իշխանության ներկայացուցիչների, գերիների հարցը ներառված չէ, այն ընդգրկված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |