Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին 4 հոկտեմբերի 2024 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-26-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։ Պատվիրակության կազմում կընդգրկվեն նաև ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը։ Հոկտեմբերի 3–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հավելել, որ ակնկալում է սերտ համագործակցություն։ Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 1–ին ստանձնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Յենս Ստոլտենբերգին, որը ղեկավարում էր կառույցը 10 տարի։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |