Արսենյան․ ՀՀ ունի դաշնակից, որի հետ դաշնակցային պայմանագիր կա![]() 4 հոկտեմբերի 2024 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ–ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա՝ դրանք բավարար վիճակի բերելու համար։ «Հայաստանը մի երկիր է, որն ունի դաշնակից, որի հետ կա դաշնակցային պայմանագիր։ Հայաստանը ՌԴ հետ տնտեսական միության մեջ է, իսկ այն, ինչ կատարվում է մեդիայի տարածքում, ես չեմ հասկանում, ինչու է այդպես։ Ինչի՞ց ենք ելնում՝ իրողություններից թե ինչ–որ երևակայական պատկերներից»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նա այդ մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը։ «Ես եկել եմ, որ այս անհանգիստ ժամանակներում փորձեմ ջանքեր գործադրել և կարգավորել հայ–ռուսական հարաբերությունները,՝ բերելով դրանք մի վիճակի, որ գոհացուցիչ կլինի մեզ համար։ Մենք պատասխանատու ենք մեր ժողովրդների համար, մենք պետք է այնպիսի քայլեր ձեռնարկենք, որ մեր ժողովրդներն ապրեն հանգիստ, անվտանգ և բարգավաճեն»,–ասել է նա։ Արսենյանը ՌԴ–ում ՀՀ դեսպան է նաշանկվել օգոստոսի 15–ին, իսկ սեպտեմբերի 11–ին իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինին։ ![]() ![]() Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |