Ալիևն ասել է` Մինսկի խումբը «նվաստացուցիչ խաղաղության էր դրդում Ադրբեջանին» 4 հոկտեմբերի 2024 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջրականում մի խումբ վերաբնակների հետ հանդիպմանը բողոքել է Մինսկի խմբի գործունեությունից և սպառնացել Հայաստանին։ Նա ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը բոլոր այս տարիներին «նվաստացուցիչ խաղաղության է դրդել Ադրբեջանին»։ «Երբ մենք բարձրացնում էինք մեր ձայնը բոլոր միջազգային հարթակներում, մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը, այլ հեռացնում է։ Մեզ ասում էին, որ ռազմական լուծում չկա։ Այսինքն Ֆրանսիան և նրա նման երկրները ամեն ինչ արել են, որ ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժական լինի»,–ասել է Ալիևը, գրում է Minval.az-ը։ Ադրբեջանը պահանջում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի և հորդորում է Հայաստանին միանալ այդ պահանջին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |