Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը 5 հոկտեմբերի 2024 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեդիա զոնայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է, որ Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024) չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար: Նա շեշտել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի հավակնությունները՝ դառնալու տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն, հայտնում է Արմենպրեսը։ «Վերջին ամիսների ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մեր գործընկերները` Հայկ Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաև պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ համատեղ մեծածավալ աշխատանքի արդյունքում փորձել են երեք օր շարունակ Հայաստանն առաջարկել իբրև կարևորագույն կիզակետ տեխնոլոգիական քարտեզի վրա, և ես առավել քան վստահ եմ, որ այս երեք օրվա ընթացքում մենք ինքներս մեզ համար բացահայտելու ենք արհեստական բանականության կողմից մարդկությանը և առհասարակ տեխնոլոգիական աշխարհին առաջարկվող նոր հնարավորություններ, նոր գործիքակազմեր, որոնք գալիս են փոխելու և հեղափոխելու առհասարակ մեզ բոլորիս, մեր կյանքը, մեր մոլորակը: Առավել քան վստահ եմ, որ կոնգրեսը չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար»,- ասել է Հայրապետյանը: Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան իր հերթին նշել է, որ 2019 թվականի կոնգրեսի օրերին կրկին հավաքվել էին Երևանում, հետևաբար ունեն բազմաթիվ հաճելի հիշողություններ: Նա տեղեկացրել է, որ WITSA-ն 28-րդ անգամ է կազմակերպում այս կոնգրեսը: Վերջին երկուսն անցկացվել էին ասիական երկրներում: WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է, որ եռօրյա համաժողովի առանցքում կլինեն քննարկումներ արհեստական բանականության և տարբեր ճյուղերում դրա կիրառության վերաբերյալ՝ կրթությունից մինչև տիեզերական տեխնոլոգիաներ: Նա հույս հայտնեց, որ այս ամենն իսկապես կլինի հրապուրիչ բոլորի համար: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ ասել է, որ այն, ինչ քննարկվելու է համաժողովի ընթացքում, իսկապես արժեքավոր է, որովհետև հարցը հիմնականում առնչվում է արհեստական բանականությանը: Ասուլիսին ներկա Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ Հայաստանն այն կետերից է, որը շատ շուտով կլինի IT համայնքի համար համաշխարհային վառվող կետ: «Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը նման ռազմավարությանն աջակցելու համար: Մեր ընկերությունը, որը համարվում է AI-ի արյունատար ուղիները, պարզապես չէր կարող չմասնակցել նման կարևոր միջոցառմանը և չաջակցել նման համաժողովներին, որոնք ապագայում նույնպես կանցկացվեն Հայաստանում: Նմանօրինակ միջոցառումների շնորհիվ կարողանում ենք բացահայտել մեր երկրի ներուժը և այս տարի կարողացանք համատեղել DigiTec-ը և WCIT-ին: Շատ խորհրդանշական է, որ առաջինի դեպքում մեզ մոտ անցկացվում է 19-րդ, իսկ երկրորդի դեպքում 28-րդ համաժողովը: Այս ամենը ցույց է տալիս, որ լինելու է շարունակականություն և մենք ներուժի առումով դեռ ունենք բացահայտման տեղեր: Մեր ինժեներական ներուժն իրականում կարող է մեծ փոփոխություններ բերել համաշխարհային թրենդում»,-ասաց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենը: Ասուլիսից հետո տեղի է ունեցել WCIT2024/DigiTec-ին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը՝ ՀայՓոստի հետ համագործակցությամբ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |