Ի տարբերություն Ռուսաստանի` Հայաստանում բեռնափոխադրումների ծավալի նվազում չի գրանցվել

PanARMENIAN.Net - «Մենք ստեղծում ենք Տրանսպորտային ծառայությունների կենտրոն, որը նպաստելու է տրանսպորտային ծառայությունների տրամադրման մակարդակի բարձրացմանը»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Շեւքեթ Շայդուլլինը, ավելացնելով, որ ՓԲԸ-ն նոր ծրագիր է մշակելհաճախորդների հետ աշխատանքի համար, որտեղ երեք հիմնական բաժին է առանձնացվել: «Առաջինը կորպորատիվ բաժիններն են, դրանք մեզ մոտ այդքան շատ չեն, բայց դրանք 80 տոկոս եկամուտ են բերում, մենք նրանց հետ անհատական աշխատանք ենք տանում, ինչը ենթադրում է ելք դեպի սպառողկան շուկա եւ մրցակցության ապահովում: Երկրորդ բաժինը փոքր եւ միջին բիզնեսն է եւ երրորդը` մասնավոր անձինք»,- նշել է նա:



«Մենք ուզում ենք վաճառել ոչ միայն ենթակառուցվածք, մենք ուզում ենք վաճառել ծառայություն, որ այսօր Հայաստանում ապրանք արտադրողը գա Տրանսպորտային ծառայությունների կենտրոն, եւ մենք կարողանայինք մատուցել նրան որակ, այսպես ասած, համալիր- տրանսպորտային ծառայություն»,- հայտարարել է Շայդուլինը:



Նրա խոսքերով, «ՀԿԵ» ՓԲԸ-ի առաքելությունը համազգային տրանսպորտային ընկերությունը զարգացնելու մեջ է, այսինքն երկարաժամկետ արդյունավետության եւ ֆինանսական կայունության, տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման, ՀՀ տարածքում տրանսպորտային արտադրության զարգացման եւ Եվրասիական տրանսպորտային համակարգի ներմուծման մեջ: Շեւքեթ Շայդուլինը նաեւ ավելացրեց, որ այսօր Հայաստանը լուրջ տատանումներ ունի ներմուծման, արտահանման եւ տեղական փոխադրումների միջեւ: «Անցած 2009 տարում ներկրման փոխադրումները կազմել են 45 տոկոս, արտահանմանը` 20.5 տոկոս, եւ տեղականը` 34.6 տոկոս: Ի տարբերություն Ռուսաստանի` Հայաստանում բեռնափոխադրումների ծավալի նվազում չկա, քանի որ ՀՀ արտաքին քաղաքականությունը թույլ է տալիս ավելացնել այդ ծավալը ,- ասել է նա, նշելով, որ 2008-ի հետ համեմատած ներքին բեռանափոխադրումները ավելացել են 75 տոկոսով, արտահանումը նվազել է 23 տոկոսով, իսկ ներկրումը` 14 տոկոսով»:



«Ընկերության առաջնահերթ խնդիրներն են` երկաթուղային փոխադրումների պահանջի խթանում, շուկայում նոր ծառայությունների առաջընթացի համար նորարարական որոշումներ, երկաթուղային փոխադրումների պահանջի բավարարում»,- հայտարարել է Շայդուլինը, ընդգծելով, որ կազմակերպությունը մշակելէ հակաճգնաժամային ծրագիր, վնասների պլանն արդեն նախատեսվել է բյուջեով, տնօրենների խորհրդով եւ կազմում է 158 մլն ռուբլի: «Մենք իրավունք չունենք այժմ աշխատել մեծ վնասների հետ, որովհետեւ լրացուցիչ ծախսերի իրավունք չունենք, այսօր ողջ կոլեկտիվի աշխատանքն ուղղված է ապրանքաշրջանառության եւ ուղեւորափոխադրման համապատասխան աճին, ինչը թույլ կտա մեզ ծախսեր անել»,- ավելացրել է ՀԿԵ ղեկավարը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---