SIA Armenia 2024-ի և «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները հայտնի են 8 հոկտեմբերի 2024 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Impact Hub Yerevan-ի հարկի տակ տեղի է ունեցել Social Impact Award Armenia 2024-ի երկար սպասված մրցանակաբաշխության միջոցառումը։ Ծրագրի ինկուբացիոն փուլի գործընկերներն այս տարի IDBank և Idram ընկերություններն են՝ ի դեմս «Մի դրամի ուժը» նախագծի։ Երիտասարդ սոցիալական ձեռներեցներին աջակցող ամենամյա հեղինակավոր այս նախաձեռնությունն արդեն 6-րդ տարին է՝ բացահայտում է հայ երիտասարդների լավագույն բիզնես գաղափարները՝ ստեղծելով լայն հնարավորություններ դրանք հղկելու, զարգացնելու և կայացած բիզնես ծրագրի վերածելու համար։ Այս տարվա ծրագրին դիմած մոտ 30 հայտերից ընտրված 10 լավագույն գաղափարների հեղինակները, անցնելով ինկուբացիոն փուլը, ձեռք են բերել գործիքներ, մենթորություն և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ կլինեն իրենց բիզնես գաղափարները բարելավելու և նշանակալի ազդեցության հասնելու համար:
IDBank-ի և Idram-ի հաղորդակցության և ՍՊ ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է․ «Կրթություն տալով երիտասարդներին՝ մենք կարողանում ենք լուծել սոցիալական տարբեր խնդիրներ, և սոցիալական ձեռներեցության զարգացումն այս առումով հրաշալի գաղափար է մեր երկրի համար։ Հուսով ենք՝ Idram-ի և IDBank-ի կողմից SIA Armenia 2024-ի ինկուբացիոն փուլին ցուցաբերված աջակցությունը լավագույն ազդեցությունը կունենա ծրագրին մասնակցած երիտասարդների հետագա գործունեության վրա և այս ամիսների ընթացքում ձեռք բերված կարևոր ու հիմնարար գիտելիքները կծառայեն ներկայացված հրաշալի բիզնես գաղափարների իրականացմանը»։ «Շատ ուրախ ենք, որ ինկուբացիոն ծրագրի իրականացման համար մեզ միացավ «Մի դրամի ուժը» և մենք կարողացանք լավագույն մասնագետներին հրավիրելով և մեր երիտասարդներին ավելի շատ ռեսուրսներ հատկացնելով՝ ավելի շատ հմտություններ տալ նրանց, որպեսզի իրենց գաղափարները կյանքի կոչեն»,- նշել է Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։ Ժյուրիի որոշմամբ՝ հաղթողների եռյակը կազմել են «ElectRoads», «Աստղագիտությունը բոլորի համար» և «Retyre Design» թիմերը։ Չորրորդ հաղթողը՝ «Hydroponic greenhouses»-ը՝ ընտրվել է համացանցում անցկացված Համայնքային քվեարկության արդյունքներով։ Հաղթող 4 թիմերը ստացել են 1500 եվրոյին համարժեք մրցանակ և բացառիկ հրավեր՝ մասնակցելու նոյեմբերի 26-30-ը Գերմանիայում կայանալիք Social Impact Award-ի ամենամյա գագաթնաժողովին։ Այս փուլը ևս կիրականացվի IDBank-ի ֆինանսավորմամբ։ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը SIA Armenia 2024 ծրագրի իրականացմանն ուղղել էր 4,165,643 դրամ։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |