Մեսսիի եղբայրը Թումոյին է նվիրել Մեսսիի մակագրած շապիկը![]() 8 հոկտեմբերի 2024 - 18:42 AMT PanARMENIAN.Net - WCIT2024/DigiTec-ի շրջանակում Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայր՝ Ռոդրիգո Մեսսիին։ Նա «Լիոնել Մեսսի Մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու: Նա այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։ Նրան ուղեկցում էր Ռազմիկ Հովակիմյանը՝ տեխնոլոգիական ձեռներեց և Play Time Ventures-ի հիմնադիրը։ Հյուրերը ծանոթացել են Թումոյի կրթական մոդելին և պատանիներին՝ տեխնոլոգիաների աշխարհում հաջողության հասնելու ոգեշնչման գաղտնիքներին։ Time Ventures-ը Մեսսի ընտանիքի հետ միասին ստեղծված ընկերություն է, որը ներդրումներ է կատարում սպորտի և տեխնոլոգիաների ոլորտներում։ «Թումոն փոփոխության խթան է։ Դուք ստեղծում եք նախադեպը չունեցող հնարավորություններ երիտասարդների համար», - նշել է Ռոդրիգոն՝ անդրադառնալով Թումոյի համաշխարհային առաքելությանը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |