Եվրատեսիլի կազմկոմիտեն տեղի տվեց Բաքվին` հեռացնելով հայկական հուշարձանը Հայաստանի մասին տեսաբացիկից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, որը բաց չի թողնում հակահայկական քարոզչության եւ ոչ մի հնարավորություն եւ երբեմն այդ հարցում աբսուրդի է հասնում, տարբերվեց նաեւ «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին: Այս անգամ ադրբեջանական կողմին դուր չեկավ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի պատկերումը տեսաբացիկում, որը նախորդում էր Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների ելույթին:



Բաքուն Եվրատեսիլ 2009 մրցույթի կազմկոմիտեից, Ռուսաստանի ԱԳՆ-ից եւ Առաջին ալիքից պաշտոնապես պահանջել է Հայաստանի տեսաբացիկից հեռացնել «Մենք ենք, մեր սարերը» հայկական հուշարձանի պատկերը` իրենց պահանջը հիմնավորելով նրանով, որ «հուշարձանը գտնվում է Լեռնային Ղարաբաղում, իսկ Լեռնային Ղարաբաղն իր հերթին Ադրբեջանի տարածքն է հանդիսանում»: Մրցույթի կազմակերպիչները կատարեցին այդ պահանջը եւ տեսաբացիկից հեռացրեցին հուշարձանի պատկերը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է յատուկ նախագծերի գծով Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանը, այդ միջադեպի կապակցությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի ԱԳՆ համապատասխան նամակ է հղել` կազմկոմիտեին կոչ անելով վերադարձնել հուշարձանը, որը հայ մշակութային ժառանգության օրինակն է եւ հայ քանդակագործ, Հայաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ Սարգիս Բաղադասարյանի աշխատանքը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---