ՀՀ-ն ստանձնել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունը10 հոկտեմբերի 2024 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունը ստանձնել է Հայաստանը` ի դեմս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի։ Հոկտեմբերի 8-9-ը Երևանում տեղի է ունեցել Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities՝ MNRA) 23–րդ տարեկան համաժողովը, որի առանցքային թեմաներն էին՝ արհեստական բանականության կիրառումը, տեսալսողական հարթակների կարգավորման սկզբունքները, ռադիոյի ներկան ու ապագան, հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակը միավորում է անկախ կարգավորող մարմինների` 24 երկրից։ Այն համագործակցության ցանց է՝ բաց քննարկումների, տեսալսողական բովանդակության կարգավորման լավագույն փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների և մարտահրավերներին ժամանակին արձագանքելու համար: Այս տարի Երևանում MNRA-ի համաժողովին մասնակցել են կարգավորող մարմինների ներկայացուցիչներ 18 երկրից։ Նրանք ծանոթացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային հարթակների կառավարման սկզբունքների նոր ուղեցույցի հետ, քննարկել են արհեստական բանականության հնարավորությունները կարգավորողների աշխատանքներում, ռադիոյի անխուսափելիորեն թվայնացվող ճանապարհը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խոսքի ազատության և լրագրողների անվտանգության բաժնի ծրագրերի մասնագետ Միկել Ագիռե Իդիակեսն անցկացրել է աշխատարան՝ ուղեցույցի սկզբունքների տեղայնացման վերաբերյալ։ Նա շեշտել է, որ տարիներ առաջ ինտերնետը թվում էր դեմոկրատացման գործիք, հետո այն վերածվեց տոքսիկ միջավայրի, իսկ հիմա ավելի շուտ դիտարկվում է որպես զենք։ Եվ այդ պատճառով խարխլվում է ազատ արտահայտման հիմնարար սկզբունքը։ Iberoamerica աուդիովիզուալ կարգավորողների պլատֆորմի (PRAI) գործադիր քարտուղար Մոնիկա Դյուրան Ռուիսը ներկայացրել է տարվա ընթացքում կատարած իրենց հետազոտությունները՝ գենդերային հարցերը մեդիայում և մեդիագրագիտության տարածման պահանջը։ Նրա կարծիքով՝ տեսալսողական դաշտի կարգավորումների ընդլայնումը լուծում չէ, եթե չի ուղեկցվում մեդիագրագիտության մակարդակի աճով։ Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նորընտիր նախագահ դառնալով՝ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ակնկալում է արդյունավետ համագործակցություն տարբեր ձևաչափերով։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կարծիքով՝ հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել ապատեղեկատվությանն ու ատելության խոսքին դիմակայելու համատեղ ծրագրերի վրա։ Երևանում նաև տեղի ունեցավ Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի փոխնախագահող երկրի ընտրությունը։ Փոխնախագահող է դարձել Կոսովոյի Անկախ մեդիայի հանձնաժողովը։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |