Փալոուն․ Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ն օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար

Փալոուն․ Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ն օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքին՝ ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությանը: Նա նշել է, որ Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ն օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար։

«Ես ուրախ եմ, որ մեր վճռական երկկուսակցական օրինագիծը գրավել է Ադրբեջանի նախագահի ուշադրությունը՝ չնայած այն բանին, որ նա միջոցառումն անցկացնում էր այն վայրում, որտեղ անցյալ տարի իր զորքերը զանգվածային էթնիկ զտումներ իրականացրին»,- հայտարարել է Փալոունը, գրում է «Հայկական ժամանակը»։

Կոնգրեսականը նշել է, որ Ալիևն ու նրա ռեժիմը ոչ մի նշանակալի պատասխանատվության չեն ենթարկվել, և հավելել. «Չպետք է թույլ տալ COP29-ը օգտագործել հեղինակության ու ռեբրենդինգի համար»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջրականում ադրբեջանցի վերաբնակների հետ հանդիպմանը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և անդրադարձել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված 60 կոնգրեսականի նամակին, որով կոչ է արվում ԱՄՆ իշխանություններին COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, ապօրինի պատանդառության, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։

Ալիևը «զազրելի» է անվանել այդ նամակը և ասել է, որ դա վկայում է, որ «թշնամանքի քաղաքականությունն Ադրբեջանի դեմ չի դադարում»։ Ըստ նրա, երբ Ադրբեջանը պետք էր ԱՄՆ–ին, որը զորք ուներ Աֆղանստանում, 907–րդ ուղղումն ամեն տարի չեղարկվում էր, իսկ երբ Վաշինգտոնը հանեց զորքերն այնտեղից, «պատժամիջոցները կրկին սահմանվեցին»։

Ընթերցեք նաև․ Ալիևը կրկին սպառնացել է ՀՀ–ին, մեղադրել Արևմուտքին, «անշնորհակալ» անվանել ԱՄՆ Պետդեպին

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---