16 մայիսի 2009 - 20:45 AMT
2010 թվականի սկզբում առաջին երկու Sukhoi SuperJet-100 ինքնաթիռները կտեղափոխվեն Հայաստան
«Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ոչ միայն տրանսպորտային համագործակցության, այլ նաեւ ավիաշինության ոլորտում»,-մամլո ասուլիսում հայտարարել է փոխվարչապետ Սերգեյ Իվանովը` հավելելով, որ այս տարվա վերջում եւ գալիք տարվա սկզբում առաջին երկու Sukhoi SuperJet-100 ինքնաթիռները կտեղափոխվեն Հայաստան: «Այս ինքնաթիռները, որոնք արդեն փորձարկումներ են անցնում, կտեղափոխվեն Հայաստան, տեղում վերջին փորձարկումներն անցնելու նպատակով»,-հայտարարել է նա: «Մենք նաեւ քննարկել ենք մեր հարաբերություններն այնպիսի բարձր տեխնոլոգիաներին առնչվող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաները, տիեզերքը»,-հայտարարել է Իվանովը` նշելով, որ ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են ոչ միայն էներգետիկայի, այլ բոլոր ոլորտներում, այդ թվում տեխնոլոգիական:
Վաճառքի համար նախատեսված Sukhoi SuperJet-100 առաջին ինքնաթիռը կվաճառվի «Արմավիա» ընկերությանը: Որոշումը, թե ում է վաճառվելու առաջին ինքնաթիռը, կայացվել է ելնելով պատվերի տեսակից` դա կախված է մի շարք բաներից` կոնֆիգուրացիան որոշում է պատվիրատուն, եւ որքան այն պարզ լինի, այդքան դյուրին կլինի պատրաստել առաջին ինքնաթիռը: Ինքնաթիռի գինը գնացուցակով շուրջ 28 մլն դոլար է, սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատվերի արժեքը նախապես քննարկվում է: