Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել Բաքվին ազատել հայ գերիներին![]() 12 հոկտեմբերի 2024 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 10–ին 2 բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ և կոչ արել ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Փաստաթղթերի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկած ԱԳ նախարար Կասպեր Վելդքամփը հավանություն է տվել բանաձևերին և կոչ արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին և մյուս գերիներին՝ անվանելով նրանց ռազմագերիներ, հայտնում է Turan–ը: Դա անմիջապես բացասական արձագանք է ստացել Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն «անընդունելի» է անվանել Վելդքամփի հայտարարությունը և կոչ է արել «լարվածություն չստեղծել» երկկողմ հարաբերություններում։ «Կոչ ենք անում նիդերլանդական կողմին հրաժարվել իր միակողմանի դիրքորոշումից, որը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը և լարվածություն է ստեղծում ադրբեջանա-նիդերլանդական հարաբերություններում»,- ընդգծել է Հաջիզադեն։ Նիդերլանդական բանաձևերում նաև անդրադարձ կա հայկական ժառանգության ոչնչացմանն Ադրբեջանի կողմից։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |