ԱԳՆ․ Ադրբեջանը ԼՂ ներկայացուցիչներին ազատելու պարտավորություն չունի

ԱԳՆ․ Ադրբեջանը ԼՂ ներկայացուցիչներին ազատելու պարտավորություն չունի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, թե Ադրբեջանը ԼՂ ներկայացուցիչներին ազատելու պարտավորություն չունի։

Նա նաև ասել է, թե հայկական կողմի հայտարարությունները ռազմագերիներին վերադարձնելու մասին ծիծաղելի են, գրում է APA–ն։

«Ադրբեջանը մինչ օրս հավատարիմ է եղել հումանիզմի սկզբունքներին և հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանը հայկական ծագումով հանցագործներին և անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին ազատ արձակելու ոչ մի պարտավորություններ չունի»,–ասել է նա։

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 10–ին 2 բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ և կոչ արել ազատ արձակել հայ ռազմագերիներին։

Փաստաթղթերի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկած ԱԳ նախարար Կասպեր Վելդքամփը հավանություն է տվել բանաձևերին և կոչ արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին և մյուս գերիներին՝ անվանելով նրանց ռազմագերիներ,

Դա անմիջապես բացասական արձագանք է ստացել Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն «անընդունելի» է անվանել Վելդքամփի հայտարարությունը և կոչ է արել «լարվածություն չստեղծել» երկկողմ հարաբերություններում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---