12 հունիսի 2002 - 23:25 AMT
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԷԳ ՓԻՂ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
Այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում մի շարք արտերկրյա կենդանաբանական այգիների, ինչպես նաեւ Նատալյա Դուրովայի կենդանիների թատրոնի հետ: Ինչպես հաղորդում է կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանը, գնման հետ կապված բոլոր ծախսերը իր վրա կվերցնի «Գրանդ Քենդի» ընկերությունը, որը եւ նվիրել էր Երեւանի կենդանաբանական այգուն հնդկական փղիկին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: