21 հոկտեմբերի 2024 - 17:25 AMT
Երթևեկության փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Հոկտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: