21 հոկտեմբերի 2024 - 18:13 AMT
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։

Ջուլֆալակյանը 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի հաղթող է, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն: