12 հունիսի 2002 - 23:00 AMT
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԳՑՈՒՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Հունիսի 26-ին Սուդանի մայրաքաղաքում կկայանա Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ-պետությունների արատքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների ամենամյա նիստը: Խարտումի համաժողովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը մտադիր է ներկայացնել երեք բանաձեւերի նախագծեր, որոնք վերաբերում են ասյպես կոչված «գրավյալ տարածքներին», Ղարաբաղում, իբր, տեղ գտած իսլամական հուշարձանների փլուզմանը եւ Ադրբեջանին տնտեսական օգնության ցուցաբերմանը: Նման բանաձեւեր արդեն ընդունվել են ԻԿԿ նախորդ համաժողովների ընթացքում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: