ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ստեփանակերտում մահացած հայ կնոջ ընտանիքի հետ![]() 25 հոկտեմբերի 2024 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի ընտանիքի հետ: Այդ մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Պատկան մարմինները մեզ հայտնել են Լեռնային Ղարաբաղում մնացած հայուհու մահվան մասին։ Մենք կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ։ ԿԽՄԿ-ն՝ որպես մարդասիրական կազմակերպություն, պատրաստ է աջակցել հետագա ցանկացած քայլի, որը կպահանջի ընտանիքը, և որը կհամաձայնեցվի իշխանությունների հետ», - ասել է Ամատունին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում մահացել է Վերա Աղասյանը: 70-ամյա կնոջ մահվան պատճառ է ճանաչվել սիրտ-թոքային սուր անբավարարությունը, որը զարգացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |