Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են![]() 26 հոկտեմբերի 2024 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, որոնք, ըստ ակնկալիքների, որոշելու են ոչ միայն հաջորդ խորհրդարանի կազմը, այլև երկրի զարգացման ուղղությունը։ Վրաստանն առաջին անգամ է խորհրդարան ընտրում, ունենալով ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն, դա տեղի է ունենում արևմտյան գործընկերների հետ Թբիլիսիի աննախադեպ ճգնաժամի և եվրոպական ինտեգրմանը սպառնալիքի պայմաններում, գրում է BBC-ն։ ԵՄ–ում այս ընտրությունները վճռական թեստ են համարում Վրաստանի ժողովրդավարության և եվրոպական ուղու համար։ Վրացի ընտրողները խորհրդարան են ընտրում ոչ թե խառը համակարգով, ինչպես նախկինում, այլ ամբողջությամբ համամասնական կարգով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը։ Այս ընտրությունները տարբերվում են ևս մեկ նորույթով՝ տեղամասերի 90 տոկոսում էլեկտրոնային քվեարկություն է անցկացվելու, որտեղ էլեկտրոնային միջոցների օգնությամբ նույնականացվելու են ընտրողները, ինչպես նաև կատարվելու է ձայների հաշվարկն ու նախնական արդյունքների փոխանցումը։ Վրաստանում ընդհանուր առմամբ մոտ 3000 ընտրատեղամաս կբացվի։ Քվեարկություն կանցկացվի նաև արտերկրում՝ ավելի քան 60 տեղամասում, որտեղ, ըստ ԿԸՀ–ի, գրանցվել է մոտ 96,000 ընտրող։ Ընտրությունների շեմին, որը շատերը Վրաստանում ճակատագրական և պատմական են անվանում, շատերը մեկնել են շրջաններ, որտեղ գրանցված են, որպեսզի կարողանան մասնակցել քվեարկությանը։ Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023–ի դեկտեմբերին։ Ըստ հարցումների, բնակչության մոտ 70-80 տոկոսը կողմ է եվրաինտեգրմանը։ Սակայն, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո ԵՄ–ում հայտարարեցին, որ Վրաստանի անդամակցությունը կազմակերպությանը փաստացի կասեցված է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |