Հայաստանի հետ հարաբերություններ. Գյուլը եւ էրդողանը ոչ մի կերպ չեն կարողանում գալ համաձայնությա՞ն

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակասում են միմյանց հայ-թուրքական սահմանի բացման հարցում: Քանի դեռ Գյուլը հաստատում է, որ հարաբերությունների կարագավորումը շարունակվելու է առանց պայմանների, Էրդողանը պահանջում է լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:



«Անցյալ ուրբաթ Աբդուլլահ Գյուլն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորումը շարունակվելու է առանց «պայմանների»,- ասել է ամերիկյան Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչ Դեյվիդ Ֆիլլիպսը, նշելով, որ հաջորդ օրը ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանն այն հայտարարությամբ, որ Թուրքիայն կբացի Հայաստանի հետ սահմանը միայն այն ժամանակ, երբ Երեւանը լուծի ԼՂ հիմնահարցը:

Ֆիլլիպսը նաեւ ավելացրեց, որ ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի ձեռք բերած համաձայնագիրն արդեն մեծ քայլ է եւ նշեց. «Առաջընթացը պետք է նկատելի լինի գործում, այլ ոչ թե խոսքում»:



Թուրքիան դադարեցրեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ 1993-ին փակեց սահմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: «Թուրքիայի ազգային շահերը չեն կարող հավերժ լինել Ադրբեջանի գերիները»,- հայտարարել է Ֆիլլիպսը:



«ԱՄՆ-ը շահագրգռված է երկրների հաշտեցման մեջ եւ համոզված, որ «ճանապարհային քարտեզը» պետք է կատարվի առանց նախապայմանների»,- հայտարարել է Ֆիլլիպսը, ավելացնելով, որ «եթե նախագիծը տապալվի, ապա դա լրջորեն կանդրադառնա ԱՄՆ եւ Թուրքիա հարաբերությունների վրա»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---