Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն![]() 30 հոկտեմբերի 2024 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Նա հաղթող է ճանաչվել երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում երկու հաջող մոտեցում է կատարել և բարձրացնելով նախ՝ 175, ապա՝ 180 կգ կշռող ծանրաձողը՝ փոքր ոսկե մեդալ նվաճել, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։ Ավելի վաղ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ): Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Երկամարտում հայ ծանրորդը ցույց էր տվել 275 կգ արդյունք (125+150 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |