Ալիևի ներկայացուցիչը Բրիտանիայի պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ հետ խաղաղության գործընթացը![]() 30 հոկտեմբերի 2024 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Մեծ Բրիտանիայում պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։ Այդ մասին հայտնել է Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին։ Ամիրբեկովը նաև ելույթ է ունեցել Chatham House-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և COP29-ի մասին, գրում է Haqqin.az-ը։ Աշխատանքային այցի շրջանակում Ամիրբեկովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոուի, նախարար Սթիվեն Դաութիի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |