Դըկոտինյի․ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է արվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա![]() 30 հոկտեմբերի 2024 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Այդ մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, հայտնում է Արմենպրեսը։ «Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմաթիի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»,- հայտարարել է դեսպանը։ Հայաստանն ու Ադրբեջանը հոկտեմբերի 25-ին վավերացրել են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում դեսպանը ներկայացրել է նաև իր տպավորությունները Ներքին Հանդ կատարած այցից։ Դըկոտինյին ընդգծել է, որ Ներքին Հանդ բնակավայրի մի հատվածն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |