Նախարար․ Այս տարի խաղողի մթերման խնդիր չի եղել![]() 4 նոյեմբերի 2024 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիր չի եղել, նախորդ տարվա համեմատ 5 հազար տոննա ավելի խաղող է մթերվել։ Այդ մասին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: Նախարարը հայտնել է, որ 2023 թվականին աջակցության ծրագրերի միջոցով հաջողվել է 11.4 մլն լիտր խաղողից ստացված սպիրտ արտահանել, այս տարի ևս մեծ ծավալով արտահանում է եղել, հայտնում է Արմենպրեսը։ «Աջակցության ծրագրի շրջանակում, երբ 100 հազար լիտրից ավելի արտահանում են իրականացնում, մենք ամեն լիտրի համար 100 դրամ աջակցություն ենք ցուցաբերում արտահանողներին: Այսինքն՝ վճարված տուրքի գումարը վերադարձնում ենք իրենց»,-ասել է Պապոյանը: Նախարարն այցելել է բազմաթիվ ընկերություններ, նկատել է՝ պետական աջակցությամբ արդիականացման ծրագրի շնորհիվ բազմաթիվ նոր, ժամանակակից տակառներ, տարաներ են ձեռք բերել: «Դրա արդյունքում իրենք կարողանում են մեծ քանակությամբ խաղող մթերել: Եթե նախկինում սահմանափակ էր հնարավորությունը, որովհետև ունեին 10 տակառ, ապա հիմա ունեն ևս 10 տակառ: Դա արվել է պետության աջակցությամբ: Դա թույլ է տվել նոր հնարավորություններ կուտակել, որի արդյունքում այս տարի խաղողի մթերման խնդիր չունեցանք՝ այն դեպքում, երբ այս տարի 5 հազար տոննա ավելի խաղող ենք մթերել, քան անցյալ տարի: Անցյալ տարի 160 հազար տոննա խաղող ենք մթերել, այս տարի 165 հազար տոննա խաղող ենք մթերել: Իմ կարծիքով՝ եթե լիներ 30-40 հազար տոննա ավելի, կրկին կմթերվեր»,-ասել է Պապոյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |