Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ՀՀ դեսպանին․ Երևանը պաշտոնական բողոք է ներկայացրել 5 նոյեմբերի 2024 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը սպառնացել է սպանել ԵՄ–ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ ՀՀ դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում հավատարմագրված մյուս դիվանագիտական ներկայացուցչություններին, գրում է Politico-ն։ Նշվում է, որ Բալայանը ենթարկվել է «բանավոր հարձակման եւ ահաբեկման» Սադիկովի կողմից, որն «ակնհայտ սպառնացել է նրա կյանքին»։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում, որտեղ Թուրքիայի դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել իր երկրի ազգային օրվա կապակցությամբ և որին 2020–ի պատերազմից հետո առաջին անգամ հրավիրվել էր Հայաստանը։ Նշվում է, որ Ադրբեջանը համարվում է Թուրքիայի մերձավոր դաշնակիցը։ Պարբերականի հետ զրույցում Սադիկովը հայտարարել է,թե նման մեղադրանքները «ծիծաղելի են դառնում» և որ «հայ դիվանագետներն ինչ ուզում են, կարող են ասել»։ Ավելի վաղ Սադիկովն անուղղակիորեն սպառնացել էր Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ հորդորելով հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանից, քանի որ 3000 մետրի վրա ադրբեջանցի դիպուկահարներ կան։ Նրա այդ գրառումը քննադատության էր արժանացել։ Photo. ANP/AFP via Getty Images Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |